ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նեթանյահուն Թրամփին կաջակցի

Նեթանյահուն Թրամփին կաջակցի
23.05.2017 | 12:34

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հավաստիացրել է նրա տարածաշրջանային խաղաղ նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության մասին: Նա մասնակցել է Թրամփին դիմավորելու հանդիսավոր արարողությանը:

«Ձեր այցն իրավամբ պատմական է: Նախկինում երբեք ԱՄՆ նախագահը իր առաջին այցով չի ուղևորվել Մերձավոր Արևելք՝ կանգ առնելով Իսրայելում: Իսրայելը կիսում է խաղաղության ձեր ձգտումը: Մենք արդեն խաղաղություն ենք ձեռք բերել Եգիպտոսի և Հորդանանի հետ: Իսրայելը ձեռք է պարզում բոլոր նրանց, ովքեր խաղաղություն են ցանկանում»,- հայտարարել է Նեթանյահուն: Նա հույս է հայտնել, որ կգա օրը, երբ Իսրայելի վարչապետը կկարողանա կրկնել այն երթուղին, որն անցել է ԱՄՆ նախագահի օդանավը: «Դուք հենց նոր Էր Ռիադից ժամանեցիք Թել Ավիվ: Հույս ունեմ, որ երբևէ Իսրայելի վարչապետը կկարողանա Թել Ավիվից Էր Ռիադ մեկնել»,- ասել է նա:


Իսրայելի վարչապետը նշել է, թե չի կասկածում, որ Թրամփի օրոք Իսրայելի և ԱՄՆ-ի դաշնակցությունը ավելի կխորանա: «Ես համոզված եմ, որ ձեր ղեկավարությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հրաշալի դաշինքը ավելի ուժեղ կդառնա»,- ասել է նա:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ